Ուղիղ եթեր
Սպորտ 7 ամիս առաջ - 21:58 09-10-2025

Սպերցյանը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ։

Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար պայքարում «Կրասնոդարի» 25-ամյա ավագը ստացել է երկրպագուների քվեների 25.5%-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը ռուսական թիմի կազմում մասնակցել է 16 խաղի, խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: