Ներքին 9 ամիս առաջ - 13:40 09-10-2025

Ոստիկանների թիկունքում «եղբայրասեր» Տեր Արամը․ ինչ է կատարվել Հովհանավանքում․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ Օհանավանի մի բնակիչ մեզ փոխանցեց, որ Հովհանավանքում երեկ տեղի է ունեցել միջադեպ՝ Տեր Արամ քահանայի մասնակցությամբ։

Ըստ նրա՝ Հովհանավանքում ծառայող Տեր Սարգիս քահանան առողջական ծանր վիճակի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, եւ նրան ժամանակավոր փոխարինելու է ժամանել Տեր Մանուկ քահանա Զենալյանը (ով, ի դեպ, 44-օրյա պատերազմ մասնակից է)։ Սակայն, իրեն իբրեւ հալածվող ներկայացնող Տեր Արամին այդ հանգամանքը դուր չի եկել, (երեւի գրպանին է դիպչում) նա ոչ թե ողջունել է եկեղեցու սպասավորի ժամանումը, այլ հակառակը՝ վիճաբանության է բռնվել Տեր Մանուկի հետ՝ ուղեկցելով այն սպառնալիքներով։

Մի քանի րոպե անց եկեղեցու տարածք են ներխուժել մեծ թվով ոստիկաններ՝ Եղվարդի ու Աշտարակի ոստիկանապետերի գլխավորությամբ։ Թեեւ նրանք չեն հայտնել այցելության նպատակը, սակայն անմիջապես առանձնացել են Տեր Արամի հետ եւ սկսել զրուցել։ Աչքից զերծ չի մնացել այն տպավորությունը, որ նրանք եկել էին ոչ թե կարգուկանոն պահպանելու, այլ հետաքրքրվելու՝ արդյոք Տեր Արամի հետ ամեն ինչ լավ է։

«Ես ապշած էի․ ոստիկանները նրա համար չեն, որ հանրային կարգը պահպանեն, այլ որ իշխանությանը կամ նրա համակիրներին անձնական հովանավորություն ցուցաբերե՞ն»,– զարմանքով պատմում էր մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ առավել տարօրինակ է այն, որ Տեր Արամը, ով հրապարակայնորեն խոսում է եկեղեցու ներսում եղբայրասիրության պակասի մասին, սեփական եղբոր դեմ ոստիկաններ է բերում․ «Սա ինչպե՞ս կարելի է կոչել քրիստոնեական սեր։ Նորից փորձում են ժողովրդին մոլորեցնել՝ նեղ անձնական շահեր հետապնդողներին ներկայացնելով իբրեւ նվիրյալ հոգեւորականներ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից