Գազայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի կարգավորման ծրագիրը ներկայումս հակամարտությունը դադարեցնելու լավագույն տարբերակն է:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է իր «20 կետերը», որոնցում հիշատակվում է «պետականություն» բառը։ Բայց այդ ամենը բավականին ընդհանուր է ձևակերպված։ Այնպիսի համատեքստում, որ խոսքը միայն այն կտորի մասին է, որը կմնա Գազայի հատվածից։ Արևմտյան ափը այս համատեքստում չի նշվում: Բայց մենք իրատես ենք։ Հասկանում ենք, որ դա լավագույնն է, ինչ այս պահին կա սեղանին։ Առնվազն լավագույնն է արաբների համար ընդունելի լինելու, Իսրայելի կողմից դիմադրություն չառաջացնելու տեսանկյունից, իսկ հենց այդպես կբնութագրեի Բենիամին Նեթանյահուի դիրքորոշումը»,- հայտարարել է նա։