Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 11:12 08-10-2025

Որքան էլ ուժեղ լինես, քաղցկեղի ճանապարհը միայնակ չես անցնի

ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ծանր հիվանդության մասին

Երբ որոշեցի պատմել իմ ու Ներսեսի պատմությունը, այսքան մեծ ու դրական արձագանք չէի կարող անգամ պատկերացնել։ Ես իրապես բախտավոր եմ, որ դուք կաք իմ կյանքում։ Ձեր տված էներգիան ինձ շատ էր պետք հենց հիմա՝ երբ մոտեցել եմ բուժման ամենավերջին փուլին, երբ երբեմն ուժերս մի քիչ նվազում են։ Ձեր շնորհիվ ես ստացա բոլոր այն լիցքերը, որոնք անհրաժեշտ են քիմիոթերապիայի վերջին կուրսն անցնելու և այս մարտը հաղթական ավարտելու համար։

Որքան էլ ուժեղ լինես, քաղցկեղի ճանապարհը միայնակ չես անցնի։ Ես պարզապես քաղում էի ձեր սերն ու հոգատարությունը, դրական լիցքերը՝ այդ ճանապարհին չընկճվելու համար։ Շատերիդ չեմ պատմել հիվանդության մասին, բայց դուք անպայման նկատել եք, որ մշտապես կապի մեջ եմ եղել։ Դա էգոիստաբար արել եմ հենց այդ լիցքերը ստանալու ու ուժեղ մնալու համար։

Անչափ շնորհակալ եմ բոլորիդ բարեմաղթանքների, աջակցության ու սրտացավության համար
Սա միայն իմ, այլ նաև մեր համատեղ հաղթանակն է, որը մենք դեռ երկար ենք տոնելու։

Հ.գ. բոլոր նամակներին ու մաղթանքներին առանձին պատասխանելու եմ, մնում է Ներսեսը գրկիցս մի քիչ իջնի։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում