Ներքին Խոսք Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:53 07-10-2025

Հայտարարագրումը չի չեղարկվել. իշխանությունը նոր ծուղակ է պատրաստել

Չնայած Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ նոյեմբերի 1-ը եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետն է և այս հարցում իշխանությունն այլևս ետքայլ չի կատարելու, այնուամենայնիվ կառավարող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կկատարի՝ վերանայելով գործող կարգավորումները։

Նախօրեին այս մասին հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Եթե իշխանական պատգամավորի առաջարկած նոր կարգավորումներն իրավական ուժ ստանան, ապա քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված` ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա: Թունյանի կարծիքով՝ նոր փոփոխություններով պատժիչ տրամաբանությունից անցնում են մոտիվացիոն տրամաբանության դաշտ։

Տնտեսագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Հրայր Կամենդատյանը Oragir.News-ին հայտնեց, որ այս փոփոխությունների տակ թաքնված ծուղակ է տեսնում։

Տնտեսագետի խոսքով՝ քանի որ հայտարարգրման կարգավորումները մոտ 620 հազար քաղաքացու վրա չէին տարածվելու, իշխանությունը որոշեց այլ ճանապարհով գնալ։ Հրայր Կամենդատյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հայտարարգրումն անխտիր վերաբերվում է բոլորին։ Տնտեսագետի գնահատմամբ՝ հայտարարագրումը ոչ միայն չեն չեղարկվել, այլև մարդկանց մոլորեցնելու, խաբելու համար ընտրվել է ամենանենգ ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հասմիկ Մովսիսյան