Ներքին 1 տարի առաջ - 17:43 07-10-2025

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ. ՍիվիլՆեթ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը հայտնել է ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։

Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին` բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին, Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն՝ հասկանալու 2026-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը։

«Քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը, որին այսօր ես տեսնում եմ, Վանեցյան Արթուրն է, և պատրաստ եմ իրեն օգնել, որ կայանա որպես քաղաքական գործիչ», - ասել է Բաբայանը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրեն չի խանգարում Վանեցյանի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության պատմությունը, Բաբայանը հայտարարել է. «Ես չեմ համարում, որ Վանեցյանը Սերժ Սարգսյանի ամենամոտ կամ հեռու մարդն է»։ Նա հավելել է, որ քննադատում է բոլոր նախկին ղեկավարների, այդ թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սխալները, սակայն դա չի կարող խոչընդոտ լինել քաղաքական նոր դաշինքների համար։

Բաբայանը հաստատել է, որ ինքը չի հավակնում վարչապետի թեկնածուի դերին՝ նշելով, որ «կարող է դիրքավորվել երկրորդ, երրորդ, չորրորդ պլանում՝ հանուն ազգային միասնության»։ Հարցին, թե արդյո՞ք Վանեցյանը կարող է լինել իրենց վարչապետի թեկնածու, նա պատասխանել է. «Կարող է և Արթուր Վանեցյանը լինի»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը