Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 07-10-2025

Աննա Հակոբյանին հարգում եմ՝ որպես թագավորի կնիկ․ հարցում՝ Ալավերդիում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ամբողջությամբ ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

«Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տևեց»,- գրել է Հակոբյանը՝ հավելելով, որ գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, Անվտանգության խորհրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։

Հիշեցնենք՝ Էրդողանն այս գիրքն անձամբ էր նվիրել Նիկոլ Փաշինյանին՝ 2024-ի սեպտեմբերին Նյու Յորքում գտնվող «Թուրքական տանը» կայացած հանդիպման։ Փաշինյանին այս նվերն այնքան էր երջանկացրել, որ նա ուրախությունից այն սեղմել էր իր կրծքին, իսկ իր լայն ժպիտն անգամ չէր փորձում թաքցնել տեսախցիկներից։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Աննա Հակոբյանն ամբողջությամբ ընթերցել է Էրդողանի գիրքը։ Ձեր կարծիքով նա ի՞նչ սովորեց այս գրքից»։

Հարցվածների մեծամասնությունը վստահորեն նշեց, որ Աննա Հակոբյանը Էրդողանի գրքից ոչ մի լավ բան չի սովորել։

«Հայերին թուրքացնել, ուրիշ ոչ մի բան»,- պատասախանեց մի կին։

«Ինչ որ Էրդողանն ա գրել, էն էլ կսովորի, ուրիշ լավ բան ինչ պիտի սովորի նա ընդեղան»,- նշեց մեկ ուրիշ կին։

Որոշ քաղաքացիներ էլ պատասխանեցին, որ Աննա Հակոբյանին հարգում են, նրանից վատ բան չեն սպասում։

«Պարտադիր չի սովորի, ուսումնասիրել ա»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

«Լավ բաները կսովորի էլի։ Վատ կնիկ չի, որ ասեմ վատն ա, վատը չի։ Որպես թագավորի կնիկ՝ ես իրանց հարգում եմ, ընդունում եմ իրանց»,- նշեց մեկ ուրիշ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը