Վրաստանում հատուկ գործողություն է իրականացվում նախագահական նստավայրի գրոհին մասնակցած ցուցարարներին ձերբակալելու ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մի քանի մեղավորներ արդեն այսօր կձերբակալվեն, և այդ գործընթացը կշարունակվի»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նա նաև ասել է, որ նախկին նախագահ Զուրաբաշվիլին ծրագրում էր մտնել նախագահական նստավայր, եթե հաջողվեր պետական հեղաշրջում իրականացնել։
Վրաստանի վարչապետի խոսքով` երկրում հեղափոխության փորձեր են անում ծայրահեղական խմբավորումների գործակալները՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ուղղորդմամբ։