Արտաքին 7 ամիս առաջ - 20:18 06-10-2025

Եգիպտոսում սկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները․ ԶԼՄ

Եգիպտոսում սկսվել են անուղղակի բանակցություններ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունների միջև, հաղորդում է եգիպտական ​​«Ալ Քահերա Նյուզ» հեռուստաալիքը ՝ հղում անելով աղբյուրներին։

«Իսրայելի և պաղեստինյան պատվիրակությունների միջև անուղղակի հանդիպումներ են սկսվել՝ (իսրայելցի – խմբ.) պատանդների և (պաղեստինցի – խմբ.) բանտարկյալների ազատ արձակման համար դաշտային պայմանների կազմակերպման վերաբերյալ քննարկումների նպատակով»,- հայտարարել են հեռուստաալիքի աղբյուրները՝ ընդգծելով, որ պատվիրակությունները ժամանել են Եգիպտոս։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Եգիպտոսի և Կատարի միջնորդները կողմերի հետ աշխատում են գերիների և բանտարկյալների ազատ արձակման մեխանիզմ մշակելու ուղղությամբ։