Արտաքին 11 ամիս առաջ - 17:49 05-10-2025

Իսրայելի հետ պատերազմի ընթացքում «որոշ հարևան երկրներից» անօդաչուներ են ներթափանցել Իրանի տարածք

Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր «մի շարք հարևան երկրներից», ինչը փաստագրվել է՝ բողոք ներկայացնելու նպատակով, հաղորդում է Mehr-ը։

Գեներալ Գուդարզին այս հայտարարությամբ հանդես է եկել երկրի իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված արարողության ժամանակ։

«12-օրյա պատերազմի ընթացքում, որը մեզ պարտադրվել է սիոնիստական ռեժիմի կողմից, որոշ երկրներից մեր տարածք են ներթափանցել անօդաչու սարքեր և քվադրոկոպտերներ։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և ներկայացրել համապատասխան հաղորդումներ,- ասել է նա միջոցառման ընթացքում։- Մեր սահմանապահները նկատել են, որ երեք միկրոավտոբուսներ գտնվում էին հարևան երկրի տարածքում և այնտեղից անօդաչու սարքեր և փոքր ինքնաթիռներ արձակում։ Երբ մենք տեղեկացրեցինք այդ երկրի սահմանապահներին, նրանց զորքերը միջոցներ ձեռնարկեցին՝ բախման ընթացքում սպանելով երեք անձի, և մյուներին ձերբակալելով»։

Նա հավելել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում կանցկացվեն լայնածավալ ռազմական զորավարժություններ՝ նվիրված Մուհամմեդ մարգարեին, որոնց կմասնակցեն զինված ուժերը և տեղական բնակչությունը։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք