Ներքին Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 22:30 04-10-2025

Միքայել Սրբազանին 2 տարով ազատազրկելը վերջին կարմիր գիծն էր․ հարցում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց ազատազրկման։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց վճիռը՝ մեղավոր ճանաչելով Միքայել Սրբազանին և դատապարտելով ազատազրկման՝ երկու տարի ժամկետով։ Սրբազանի աջակիցները դատավորի կայացրած վճիռը լսելուն պես միաբերան «ամոթ» վանկարկեցին»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս եք վերաբերվում Միքայել Սրբազանի 2 տարով ազատազրկմանը»։

Հարցվածների ճնշող մեծամասությունը նշեց, որ շատ վատ է վերաբերվում այդ որոշմանը, որոշներն էլ ասացին, որ գուցե ճիշտ որոշում է։

«Սխալ երևույթ ա»,- պատասխաեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սա տեռոր է եկեղեցու դեմ։

«Շատ բացասական։ Էդ մարդը ընդհանրապես պետական գործերի հետ կապ չուներ, սա տիպիկ տեռոր ա մեր եկեղեցու դեմ ու էդ տեռորը կազմակերպել ա մի սուբյեկտ,որը ժամանակավորապես զբաղեցնում է, ավելի շուտ չի զբաղեցնում, ինքը ուզուրպացրել ա վարչապետի աթոռը։ Շատ վատ եմ վերաբերվում, դա երևի էն վերջին կարմիր գիծն էր, ու ինքը մեկնեց իր կեղտոտ ձեռքերը դեպի մեր սրբությունները »,- նշեց նա։

«Շատ վատ, բան չունեմ էլ ասելու»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի