Արտաքին 8 ամիս առաջ - 12:05 04-10-2025

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապերի մեջ մեղադրվող 6 հոգու

Շաբաթ օրը Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող 6 անձանց, հայտնում է Mehr-ը։

Նշվում է, որ մահապատիժը կատարվել է Խուզեսթան նահանգում։

«Ահաբեկիչները խոստովանել են իրենց պատասխանատվությունը բռնության մի քանի ակտերի, այդ թվում՝ անվտանգության չորս աշխատակիցների սպանության և Խորամշահրում ռումբի պայթյունի համար»,- նշվում է իրանական լրատվամիջոցում տարածվող հաղորդագրության մեջ։