Արտաքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:13 02-10-2025

ԱՄՆ-ում շաթդաունի պատճառը Թրամփի միահեծան իշխանության ձգտումն է

ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել ընդունել հոկտեմբերի 1-ից սկսվող ֆինանսական տարվա բյուջեն։ Դա նշանակում է, որ կառավարության աշխատանքը մասամբ դադարեցվել է։ Ֆորմալ առումով կառավարությունը միջոցներ չունի պետական ծառայողների աշխատանքի վարձատրության համար։

Պետական պաշտոնյաների մեծ մասը (մոտ 750 հազար մարդ), այսպես կոչված, շաթդաունի ժամանակ, կգնա չվճարվող արձակուրդի։ Կրիտիկական նշանակության կառույցների աշխատակիցները, այդ թվում՝ զինվորականները և առողջապահության ոլորտի բուժաշխատողները, շաթդաունի ժամանակ կաշխատեն առանց աշխատավարձի:

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ, ով նշեց, որ ԱՄՆ պատմության մեջ սա առաջին դեպքը չէ։

«Ամերիկայի պատմության մեջ եղել են նման դեպքեր։ Սա ահագին խոչընդոտներ է ստեղծելու, որովհետև, ըստ էության, սառեցվում են շատ գործընթացներ, օրինակ, Հայաստանում գտնվող ԱՄՆ դեսպանատունը, օրինակ, ինքը սառեցրել է որոշ գործընթացներ և այլն, սա բացասաբար է ազդելու, մինչև Կոնգրեսը և նախագահը կարողանան ընդհանուր լուծում գտնել, և լավ չէ Ամերիկայի համար, լավ չէ նաև համաշխարհային տնտեսության համար, բայց կործանիչ չէ, դժվարություններ կլինի, բայց հաղթահարելի են»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք ինչ-որ կերպ կազդի այդ շաթդաունը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, քաղաքագետը պատասխանեց․ «Չեմ կարծում, որովհետև մենք, այդքան մեծ շրջանառություն չունենք Միացյալ Նահանգների հետ։ Օրինակ, մեզ վրա Թրամփի մտցրած 10%-ով դրույքաչափը ապրանքների ներմուծման դեպքում ավելի ազդեցություն ունեցավ, քան սա։ Սա չի ազդի, որովհետև չունենք որևէ լուրջ շրջանառություն»։

Իսկ վերջում խոսելով այս շաթդաունի տարբերությունից նախորդ 15-ից` Պապյանը նշեց․ «Սա, կարծում եմ, ավելի պայմանավորված է Թրամփի միահեծան քաղաքականության ձգտումով, որովհետև ինքը շատ հարցերում արհամարհում է Կոնգրեսը։ Օրենքով պիտի խնդիրը լուծվի, իսկ օրենքը նշանակում է, պիտի անցնի համապատասխանաբար կա՛մ Ներկայացուցիչների պալատ, կա՛մ Սենատի պալատ, կա՛մ 2-ը միասին, նայած ինչ կարգի որոշում է, իսկ Թրամփը հաճախ գործադիր հրամանագրերով է կառավարում երկիրը, որը բնավ դուր չի գալիս Կոնգրեսին, և կարծում եմ, սա սրանով է պայմանավորված, սա ավելի շատ միջանձնային խնդիր է։ Ինքը անգամ խնդիրներ ունի հանրապետականների ներսում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից