Ներքին 9 ամիս առաջ - 14:17 01-10-2025

Բնակչությունը ծերանում է․ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը շնորհավորում է հոկտեմբերի 1-ի՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։

Այդ առթիվ հիմնադրամը ներկայացնում է համառոտ տեղեկանք աշխարհում և Հայաստանում ծերացման և տարեցների վերաբերյալ:

Աշխարհի բոլոր տարածաշրջաններում բնակչությունը ծերանում է, քանի որ մարդիկ ավելի երկար են ապրում և ունենում են ավելի քիչ երեխաներ, ինչը հանգեցնում է ժողովրդագրական խորը փոփոխությունների:

2024-2025 թթ. 65 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվն ավելացել է 23 միլիոնով:

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2025-2050 թվականներին համաշխարհային բնակչությանը կավելանա ևս 721 միլիոն տարեց:

2025-2050 թվականներին միջին եկամուտ ունեցող երկրներում կլինի տարեցների թվի ամենամեծ աճը՝ մոտ 606 միլիոն մարդ:

Ցածր եկամուտ ունեցող երկրներում կդիտվի տարեց մարդկանց ամենամեծ հարաբերական աճը՝ մոտ 162 տոկոսով:

1974-2024 թվականներին 65+ տարեկան մարդկանց համաշխարհային մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է՝ 5.5 տոկոսից հասնելով 10.2 տոկոսի:

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2024-2074 թվականներին այս համամասնությունը կրկին կկրկնապատկվի՝ հասնելով 20.7 տոկոսի: Նույն ժամանակահատվածում 80 և բարձր տարիքի մարդկանց թիվը, ըստ կանխատեսումների, ավելի քան կքառապատկվի:

2020 թվականին 50 և բարձր տարիքի մարդիկ կազմել են համաշխարհային բնակչության 24%-ը և ապահովել են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 34%-ը: Նրանց ներդրումը մինչև 2050 թվականը, ըստ կանխատեսումների, կաճի՝ հասնելով համաշխարհային ՀՆԱ-ի 39%-ի:

50 և բարձր տարիքի մարդիկ 2020 թվականին արել են համաշխարհային սպառողական ծախսերի կեսը (35 տրիլիոն դոլար), իսկ մինչև 2050 թվականը այդ թիվը կհասնի գրեթե 60%-ի (96 տրիլիոն դոլարի):
Հայաստանում

Ծերացումը Հայաստանում
Կյանքի սպասվող միջին տևողությունը կազմում է 77.7 տարի, տղամարդկանց համար՝ 74.1, կանանց համար՝ 81 (ՀՎԿ, 2023)։

Տարեցների կախյալության գործակիցը՝ 15-64 տարեկանների հարաբերակցությունը 65+ տարիքի բնակչությանը, 2050 թվականին կլինի մոտ 3։1 (1990-ին՝ 11։1, 2024-ին՝ 5։1)։

ՄԱԿ Բնակչության հիմնադրամը նաև ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Տրետուք բնակավայրում ապրող Կարապետ և Վարդի Ղարիբյանների մասին պատմությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը