Արտաքին 9 ամիս առաջ - 14:07 01-10-2025

ՀԱՄԱՍ-ը 3 կամ 4 օր ունի Գազայի առաջարկին արձագանքելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը «երեք կամ չորս օր» ունի Գազայի հրադադարի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու՝ հայտնում է Al Jazeera-ն:

«ՀԱՄԱՍ-ը կա'մ կանի դա, կա'մ ոչ։ Իսկ եթե ոչ, դա շատ տխուր ավարտ կունենա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը և ընդգծել, որ իսրայելցի և արաբ առաջնորդներն արդեն ընդունել են իր ծրագիրը։

Թրամփի մեկնաբանությունները հնչել են Սպիտակ տան կողմից 20 կետից բաղկացած փաստաթղթի հրապարակումից մեկ օր անց, որով կոչ է արվում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի գերիներին փոխանակել իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հետ և իսրայելական զորքերը փուլ առ փուլ դուրս բերել Գազայից:

Ըստ այդ առաջարկի՝ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ ԱՄՆ-ն կաշխատի արաբական ու միջազգային գործընկերների հետ՝ ստեղծելու «ժամանակավոր միջազգային կայունացնող ուժեր»:

Ծրագրում նաև ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը ոչ մի դեր չի խաղալու Գազայի հատվածի կառավարման գործում։ Շարժման անդամներին կառաջարկվի համաներում՝ «խաղաղ գոյակցության» պարտավորություն ստանձնելու դեպքում, իսկ անկլավը լքել ցանկացողներին կտրամադրվի անվտանգ մեկնում արտասահման:

Թրամփը հայտարարել է, որ ծրագիրը նախատեսում է նաև պաղեստինցի տեխնոկրատների անցումային կառավարության ստեղծում՝ Գազայի հատվածում առօրյա կյանքն ապահովելու համար, ինքնակառավարում, տեղահանված բնակիչների վերադարձ և երաշխիքներ, որ «Գազայի բնակիչները չեն վտարվի»:

Պաղեստինյան Wafa լրատվական գործակալության տվյալներով՝ ՖԱԹՀ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ հրադադարի հասնելու, Գազա մարդասիրական օգնություն հասցնելու, գերիների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման ու պաղեստինցիների պաշտպանության միջազգային մեխանիզմներ ստեղծելու հարցում: Խումբը նաև վերահաստատել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի խոստումը՝ ընտրություններ անցկացնել պատերազմի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից