Արտաքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:45 30-09-2025

Ադրբեջանն ավելի լայնածավալ պատերազմի է պատրաստվում, քան 44-օրյան էր

Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային նշանակալի խաղացող և զինվում է մինչև ատամները։ Վերջերս երկիրը հայտարարել է 48 Nora-B52 NG հրետանային համակարգի գնման մասին, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 400 ինքնագնաց համակարգ։

Նշվում է, որ ադրբեջանական բանակն ունի առնվազն 600 MLRS, այդ թվում՝ 100 կառավարվող հրթիռային համակարգեր, որոնց հեռահարությունը շատ ավելի մեծ է, քան HIMARS-ինը։

Elbit ընկերությունն էլ արդիականացնում է ավելի քան 1300 տանկ՝ հիմնականում Aslan T72-եր՝ չեխական և ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ, որոնցում ներառված են Kontakt-5-ը և էլեկտրոնիկայի համապարփակ հավաքածու։

Զրահապատ մեքենաները հագեցվում են 4 SPIKE NLOS հրթիռներից բաղկացած հավաքածուներով։ Տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը զինվում է միլիարդավոր դոլարների իսրայելական, թուրքական և սերբական զենքերով՝ պատրաստվելով հնարավոր հակամարտության։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ, ով նշեց, որ այս ամենի նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը։

«Ադրբեջանական կողմը վերջին շրջանում հատկապես, բայց ընդհանրապես միշտ էլ, ուզում է մի գրամ Հայաստան չթողնել։ Այսինքն՝ իրական Հայաստանում իրականացնի պետականազրկում, և դրա լավագույն ջատագովն ու դրա լավագույն քաղաքական քարոզը և քաղաքական ուղենիշը տանում է այսօրվա վարչապետը։ Հետևաբար, ադրբեջանական զինված ուժերի բարեփոխումները և սպառազինությունը վկայում է նրա մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի։ Դա 44-օրյայի չափ չէ, ավելի մեծ է, որովհետև շատ կապված է տարածաշրջանում լարվածության ֆոնի բարձրացման հետ։ Մենք գիտենք, որ կա իրան-իսրայելական խնդիր, կա ամերիկյան-իրանական խնդիր։ Էլ չասեմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վիճակի մասին, որում Հայաստանը լինելու է ոտնատակ քաղաքական վիճակում։ Այն իրավիճակը, որ կա բանակում, հանրության մոտ տրամադրությունների հարթակում և արտաքին քաղաքականության ոլորտում, մեղմ ասած, խոսում է Հայաստանի համար շատ տխուր լուրի մասին։ Բացի թուրքական և ադրբեջանական պահանջները կատարելուց՝ սրանք ուրիշ բանով զբաղված չեն և ուրիշ բանի ընդունակ չեն»,- նշեց ադրբեջանագետը։

Ադրբեջանագետը ընդգծեց նաև, որ չնայած ադրբեջանական զինումը ունի պատերազմի վտանգ, խոսքը միանշանակ ռազմական ու պատերազմական վտանգների մասին չէ, խնդիրը կոնկրետ քաղաքական է․ «Պատերազմը գալիս է միայն քաղաքականության և դիվանագիտության ձախողումից հետո։ Իսկ դրա լույսը թունելի վերջում, Նիկոլի գլխավորությամբ, երևում է։ Այսօր կան բոլոր նախադրյալները, որ Ադրբեջանը պատրաստվում է ավելի մեծ պատերազմի։ Սակայն հայկական կողմից դրան հակազդող կամ գոնե նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից