Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:21 29-09-2025

Հայաստանի իշխանությունը վաղուց էր սկսել իր մրցակիցներից ազատվել

Մոլդովայում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը», որը հերթական անգամ իրարամերժ քննարկումների ու քննադատությունների պատճառ դարձավ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ տեղի ունեցողը միայն մոլդովական օրակարգի մաս չէ։ Նրա խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհում քաղաքական մրցակցության կանոնները փոխվել են, և այդ միտումները առնչվում են նաև Հայաստանին։

Դանիելյանը նկատում է, որ Հայաստանում իշխանությանը մրցակից ուժերին դուրս մղելու գործընթացը վաղուց է սկսվել։ Նա հիշեցրեց, որ այդ ուժերի ներկայացուցիչների մի մասը ձերբակալված է, մյուսների նկատմամբ հարուցված են քրեական գործեր։ «Այսինքն՝ մրցակիցներին չեզոքացնելու պրոցեսն արդեն ընթացքի մեջ է»,- ընդգծեց քաղաքագետը։

Փորձագետն ասաց, որ սա ոչ թե մեկ երկրի առանձնահատկություն է, այլ՝ գլոբալ միտում։ «Տեսեք՝ ինչ է կատարվում ԱՄՆ-ում։ Թրամփի, Բայդենի կամ Հարիսի միջև պայքարը դուրս է գալիս դասական մրցակցության սահմաններից։ Կան ձերբակալություններ, քրեական գործեր, փորձեր՝ հիմնական թեկնածուներին ընտրապայքարից դուրս մղելու։ Նման երևույթներ տեսանք նաև Եվրոպայում՝ Գերմանիայում, Ռումինիայում։ Սա նոր իրականություն է, նոր խաղի կանոններ, որտեղ գաղափարական պայքարի փոխարեն հաճախ գործի են դրվում քրեական մեխանիզմներ»,- նա Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով՝ նույն տրամաբանությունն է գործում նաև Հայաստանում։ «Այո՛, այդ գործընթացը ընթանում է նաև մեզ մոտ։ Խաղի կանոնները փոխվել են․ ընտրական մրցակցության մեջ ներգրավվում են ոչ թե գաղափարախոսական, այլ քրեական գործիքակազմերը»,- շեշտեց նա։

Անդրադառնալով նաև այն տեսակետին, թե Հայաստանի համար հնարավոր է եվրոպական ինտեգրացիայի արագացում կամ նույնիսկ ԵՄ անդամակցության հեռանկար՝ Դանիելյանը դա բացառեց։ Նրա խոսքով՝ նման գործընթաց պարզապես գոյություն չունի և չի կարող լինել։

Ուկրաինան չդարձավ ԵՄ անդամ, Վրաստանը տարիներ շարունակ ամեն ինչ արեց, բայց չկարողացավ։ Թուրքիան արդեն երկու տասնամյակ փորձում է անդամակցել, բայց չի հաջողում։ Հայաստանի դեպքում նման բան խոսելն առնվազն անհեթեթ է։ Նույնիսկ գործող վարչապետն էր ընդունել, որ մեր խնդիրը ԵՄ-ում անդամակցելը չէ, այլ՝ այդ ստանդարտները ներսում կառուցելը»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում