Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցցանցի իր էջում ողջունել է Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ դա լավ դաս էր բոլորի համար:
«Դուք ոչ միայն փրկեցիք ժողովրդավարությունը և պահպանեցիք եվրոպական ուղղությունը, այլև կանգնեցրեցիք Ռուսաստանի՝ ամբողջ տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնելու փորձերը»,- գրել է Տուսկը։