Հերթական սպանությունն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել Կապանի 37-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը:
«Երեք անձի միջև ծագած վեճի պատճառով տղամարդկանցից մեկը դանակի գործադրմամբ մահացու հարվածներ է հասցրել Կապանի 37-ամյա բնակչին, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Սպանությունը կատարող անձը դեպքի վայրից դիմել է փախուստի»,-գրել է նա։