Արտաքին 9 ամիս առաջ - 17:20 28-09-2025

Ֆրանսիան խնդրել է Դուրովին գրաքննության ենթարկել որոշ տելեգրամյան ալիքներ Մոլդովայում ընտրությունների նախաշեմին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը պատմել է, թե ինչպես է Մոլդովայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին՝ 2024 թվականի հոկտեմբերին, ֆրանսիական հետախուզությունը իրեն խոստացել «ծառայության» դիմաց աջակցել դատարանում։

Telegram-ի իր ալիքում հրապարակված գրառման մեջ Դուրովը հայտարարել է, որ մոտ մեկ տարի առաջ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները միջնորդավորված դիմել են իրեն՝ խնդրելով օգնել Մոլդովայի կառավարությանը նախագահական ընտրությունների նախաշեմին գրաքննության ենթարկել որոշ տելեգրամյան ալիքներ: Նա մերժել է այդ խնդրանքը։

«Հետո միջնորդն ինձ հայտնեց, որ այդ համագործակցության դիմաց ֆրանսիական հատուկ ծառայություններն իմ մասին լավ բաներ կպատմեն դատավորին, որն անցյալ տարվա օգոստոսին իմ ձերբակալության մասին որոշում էր կայացրել»,- գրել է Դուրովը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան