Ներքին 1 տարի առաջ - 21:29 27-09-2025

Հայաստանի ու Թուրքիայի միջև ձևավորված է աննախադեպ դրական երկխոսություն․ Փաշինյան

Հայաստանի ու Թուրքիայի միջև ձևավորված է աննախադեպ դրական երկխոսություն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Տեսանելի ապագայում այն բերելու է դրական արդյունքներ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»,- նշել է նա։

Փաշինյանը հայտնել է նաև, որ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի հետ, քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։

«Իրանի և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում, որոնք չափազանց կարևոր են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար։

Կարևորում եմ «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է նաև ՌԴ-ի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, թեև երկկողմ ձևաչափով ակտիվ շփումներ ունենք»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան