Ներքին 9 ամիս առաջ - 09:00 27-09-2025

Ո՞վ սկսեց 44-օրյա պատերազմը, և ո՞վ էր մեղավոր 

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-oրյա պատերազմը։ Մի քանի օր անց կհրապարակվի ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը: Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ լուրջ բացահայտումներ են լինելու։ Բայց կասկածելի է, որ զեկույցը կպատասխանի կարևոր հարցերին, թե ինչո՞ւ սկսվեց պատերազմը, ովքե՞ր էին մեղավոր։

Այս հարցերը իրարամերժ պատասխաններ են ստանում քաղաքական մեծամասնության և ընդդիմության ճամաբարներում։ Ընդդիմադիր որոշ գործիչներ ասում են, թե Նիկոլ Փաշինյանն է մեղավոր պատերազմի սկսման հարցում, նրա՝ «Արցախը Հայաստան է և վերջ» բացականչությունն է լեգիտիմացրել պատերազմը։ Իսկ Փաշինյանն էլ հակադարձում է, ասելով, թե պատերազմը չէր ավարտվել, շարունակվում էր, նախկիններն են մեղավոր, որ անավարտ են թողել։

Իրականությունն այն է, որ պատերազմը սկսել է ոչ թե Փաշինյանն, այլ Ադրբեջանը։ Մինչ այդ էլ Բաքուն ագրեսիվ հռետորաբանություն էր զարգացնում, ուժի սպառնալիք կիրառում։ Ադրբեջանին այս պատերազմում աջակցություն են խոստացել ու ցուցաբերել Բելառուսը, Ռուսաստանը, Թուրքիան։ Սեպտեմբերի 27-ից առաջ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ էին անցկացնում։ Թուրքիան մեծապես օգնել ու աջակցել է Ադրբեջանում ոչ միայն սպառազինությամբ։ Իսկ Ռուսաստանն էլ Փաշինյանին ստիպել է հանձնվել։ Այսինքն՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նախկիններն ուղղակի չեն սկսել 44-օրյա պատերազմը։ Այն սկսել են չբարեկամները ձեռք-ձեռքի տված ու տևական ժամանակ նախապատրաստվելով։

Առավել կարևոր է պարզել պատճառները, կամ ինչպես ասում են՝ պատերազմի լեգիտիմությունը։ Այս հարցում մեծ աշխատանք է կատարել կրկին Թուրքիան։ Նա աշխարհին համոզել է, որ Հայաստանը դեմ է քաղաքակրթությանը, ամբողջովին ու ինքնամոռաց սպասարկում է ռուսական շահերը, պատժի ենթակա է։ Անձամբ Փաշինյանն էլ է խոստովանել, որ այդ ժամանակ ֆորպոստի վարչապետ էր աշխատում, ստորադասում ազգային շահերը։ ՀՀ-ն միջազգային հարթկներում քվեարկում էր ՌԴ օգտին։ Իսկ Սիրիա զորք ուղարկելը ոչ մի կասկած չթողեց, որ ՀՀ-ում ռուսական շահերով են առաջնորդվում։ Ռուսաստանն էլ վստահ էր, որ եթե աջակցի Ադրբեջանին Արցախի զավթման հարցում, ՀՀ-ն, միևնույն է՝ երես չի թեքի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու վառ ռուսամետ քաղաքականությունն է լեգիտիմացրել 44-օրյա պատերազմը։ Եվ այս հարցում Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» բացականչությունը ընդամենը մատի փաթաթան է։

Կարճ ասած՝ թշնամիներն են սկսել պատերազը։ Եվ պատերազմի լեգիտիմություն են ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականության արդյունքում, որի հիմքերը դրվել են նախկինների օրոք։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն