Արտաքին 8 ամիս առաջ - 22:23 26-09-2025

Թուրքիան մեծ թվով ամերիկյան Boeing-ներ կգնի

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության (THY) մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ինքնաթիռների սպասարկման արտապատվիրակման համար շարունակվում են բանակցությունները «Rolls-Royce» և «GE Aerospace» ընկերությունների հետ:

Բացի այդ, նշվում է, որ ընկերության ղեկավար խորհուրդը որոշել է 2029-2034 թթ.-ին ամերիկյան «Boeing» ընկերությունից 75 միավոր «B787-9» և «B787-10» տիպի ինքնաթիռներ գնել:

Ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս պահին ավարտվել են «Boeing»-ի հետ 150 միավոր «737-8/10 MAX» տիպի ինքնաթիռների գնման շուրջ տարվող բանակցությունները:

Ընդգծվել է նաև, որ վերոնշյալ պատվերներով «THY»-ն նպատակ ունի մինչև 2035թ. թարմացնել ինքնաթիռների ամբողջ կազմը՝ ստեղծելով նոր սերնդի ինքնաթիռներից բաղկացած ընկերություն:

Այդպիսով ընկերությունը մտադիր է օպերատիվ արդյունավետության բարձրացումը և ընկերության տարեկան միջին աճը հասցնել 6 տոկոսի:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը