Ուղիղ եթեր
Ավելին 8 ամիս առաջ - 21:41 26-09-2025

Անփոփոխ ճշմարտությունն էր ասում երկրում տեղի ունեցողի մասին․ Համայն Ռուսիո պատրիարքը՝ Քեոսայանի մասին 

Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը հայտնել է, որ շատ է տխրել ռեժիսորի մահվան լուրից։

Նա Քեոսայանին անվանել է բազմակողմանի օժտված մարդ, ով շատ է աշխատել ի շահ Ռուսաստանի։

«Ես անկեղծորեն ցավակցում եմ ձեզ, Մարգարիտա Սիմոնովնա, հանգուցյալի հարազատներին և ընկերներին, բարեկամներին և գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ճանաչում և սիրում էին նրան»,- նշել է նա՝ հավելելով, որ Քեոսայանը անփոփոխ ճշմարտությունն էր ասում երկրում տեղի ունեցողի մասին: