Ներքին 1 տարի առաջ - 21:35 26-09-2025

Կարևոր է Արցախի ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադարձի իրավունքը․ Արցախի թեմի առաջնորդ

2025 թ. սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում տեղի ունեցավ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի հանդիպումը Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանի և «Save Armenia» ամերիկյան կազմակերպության տնօրեն Մաթիաս Պերտուլայի և կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հրատապ խնդիրները, ընդգծելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը հայտնվել է գոյաբանական սպառնալիքի տակ։ Արձանագրվեց մտահոգություն, որ ստեղծված պայմաններում մշակութային հիշողության միտումնավոր ոչնչացման վտանգը դարձել է ոչ միայն ռեալ, այլ նաև համակարգված գործելակերպի մաս։

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդգծեց, որ գերեվարված հայերի, որոնց թվում են նաև Արցախի Հանրապետության պետական, քաղաքական ղեկավարները, անհապաղ ազատ արձակումը պետք է դիտվի ոչ միայն որպես մարդասիրական քայլ, այլև մարդու հիմնարար իրավունքների վերականգնման և միջազգային իրավական պարտավորությունների իրականացման պահանջ։ Նա դատապարտեց Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող անձանց նկատմամբ կիրառվող ապօրինությունները՝ բնորոշելով դրանք որպես հակահայ քաղաքականության բացահայտ դրսևորում։

Սրբազան հայրը միևնույն ժամանակ կարևորեց Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ցուցաբերել գործուն միջամտություն և աջակցություն։

Հոգևոր հայրերը շնորհակալություն հայտնեցին «Save Armenia» նախաձեռնության անդամներին՝ ամերիկյան հասարակական-քաղաքական շրջանակներում հայկական շահերի առաջմղման, Արցախի հարցի համաշխարհային հարթակներում բարձրաձայնման և իրազեկման գործում կատարած ջանքերի համար։

Հանդիպման ավարտին «Save Armenia» կազմակերպության անդամները շրջայց ունեցան Մայր Աթոռի տարածքում, այցելեցին Մայր Տաճարի նորաբաց թանգարան, որտեղ հաղորդակից եղան Հայ Եկեղեցու դարավոր սրբություններին ու գանձերին։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո