Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:27 26-09-2025

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Դուշանբեում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 51-րդ և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 81-րդ նիստերին։ Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 22 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես` մաքսային որոշ ընթացակարգերով ապրանքների ձևակերպման առանձնահատկություններին, առանց բացթողնման փաստը հավաստող փաստաթղթերի առկայության ապրանքների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում հայտնաբերված ապօրինի տնտեսական շրջանառության մեջ գտնվող, մաքսային հսկողության ենթակա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային վարչարարությանը, ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների միջոցով ստացված էտալոնային լուսանկարների ընդհանուր պահոցի ձևավորմանը, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգմանն առնչվող մի շարք հարցերին։ Իսկ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 16 որոշում, որոնք առնչվում են էլեկտրոնային և ներքին այրման շարժիչով հագեցած թեթև մարդատար ավտոմեքենաների նույնականացման առանձնահատկություններին, որոշակի տեսակի ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարաների կոմիտեի գործունեությանը։ Նիստի ընթացքում մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրվել է նաև «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների՝ մաքսային նպատակներով փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի մասին» համաձայնագիրը։

Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 52-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում, 2025 թվականի չորրորդ եռամսյակում, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 82-րդ նիստը՝ Ղազախստանի Հանրապետությունում, 2026 թվականի երկրորդ կիսամյակում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի