Ներքին 9 ամիս առաջ - 10:28 26-09-2025

ԿԳՄՍՆ-ն չի բացատրել, թե ինչու է մերժել

Սեպտեմբերի 26-ին հանդիսավոր պայմաններում 31-րդ անգամ բացվեց «Թատերական Լոռի» միջազգային փառատոնԻ վարագույրը, որը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին։

Բացման հանդիսույթին հրապարակվեց Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ուղերձը։

Այնուհետև ելույթներ ունեցան, ալավերդցիներին և փառատոնի մասնակից թատերախմբերին ողջունեցին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Երևանի Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, երգահան, թատերական գործիչ Քրիստ Մանարյանը, Իրանի Համադան քաղաքի միջազգային փառատոնի նախագահ Ազադեհ Անսարին, Դաղստանի պետական ռուսական տիկնիկային թատրոնի տնօրեն Ամինատ Յախյաևան, ովքեր բարձր գնահատեցին Հայաստանի հանրապետության ամենահնագույն թատերատոնի արդեն կեսդարյա գոյությունը և նշանակությունը տարածաշրջանում հոգևոր արժեքների քարոզչության և բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման գործում։

Շնորհակալական խոսք ասացին Վալոդյա Գրիգորյանի դուստրը, նաև փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը։

«Թատերական Լոռին» մեր երկրի ամենահնագույն փառատոնն է, հիմնադրվել է 1976 թ․ Ակներ գյուղում, այնուհետև շարունակել է գործել Ալավերդի քաղաքում։ Փառատոնի ակունքներում կանգնած են նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։

Փառատոնն անց է կացվում Վերջին տարիներին այն անց էր կացվում Լոռու մարզի բոլոր քաղաքներում համաժամանակյա, սակայն այս տարի անց է կացվում միայն Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ արդեն երկու տարի մեր երկրի ամենահնագույն մարզային թատերական փառատոնը, չի ստանում ԿԳՄՍՆ դրամաշնորհ, չնայած հայտարարված իր առաջնահերթություններին։

Փառատոնի հովանավորը միայն Ալավերդու հանայնքապետարանն է, ով չի կարող վճարել, այլ համայնքերում անացկացվող ծրագրի համար։

Կազմակերպիչները չգիտեն, թե ինչու՞ է մերժվել իրենց դրամաշնորհի առաջարկը։ Բայց նախարարությունը զեղչել է Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի դահլիճի վարձակալական վճարը 50% չափով։

Փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը նշում է, որ նախկինում 3․5 մլն դրամի չափով նախարարույթունից ստացած դրամաշնորհով կարողանում էին շուրջ քառասունհինգ ներկայացում կազմակերպել մարզի հինգ քաղաքներում ընդամենը 10 օրվա ընթացքում։

Այս տարի «Թատերական Լոռիին» մասնակցության հայտ են ներկայացրել 15 թատրոն մայրաքաղաքից, Գյումրիից, վանաձորից, Դաղստանից, Իրանից, Մոսկվայից։ Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 6-ին։ Ընդհանուր առմամբ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում կխաղացվի տասնինը ներկայացում։ Փառատոնը բացվեց Համազգային թատրոնի «Ջին խաղը՞ ներկայացմամբ՝ Արման Նավասարդյանի բեմադրությամբ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն