Ներքին 1 տարի առաջ - 21:53 25-09-2025

Հայաստանը ձգտում է ամրապնդել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ. փոխվարչապետ

Հայաստանը ձգտում է ամրապնդել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ՝ հիմնվելով կազմակերպության հիմնարար սկզբունքների վրա:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-ամյակի առիթով Չինաստանի դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Խոսքը անկախության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, սահմանների անխախտելիության, ագրեսիայի բացառման, ուժի չկիրառման մասին է։

Հայաստանի և Չինաստանի առևտրաշրջանառությունը գերազանցել է 1,2 մլրդ դոլարը. դեսպան
ՀՀ փոխվարչապետը մատնանշել է, որ Երևանի և Պեկինի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Երկու երկրների միջև հարաբերությունները 2025 թվականին հանգեցրել են բազմավեկտոր համագործակցության և փոխադարձ այցելությունների։

«Հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է սինխրոնիզացվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ»,- հայտարարել է Խաչատրյանը։

Փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն առաջիններից մեկն էր, որ միացել է այս նախաձեռնությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի