Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:08 25-09-2025

Իշխանությունը ջայլամի պես գլուխը թաքցնում է․ ՀՅԴ Գյումրիի կոմիտեի նախագահ

«Նիկոլ Փաշինյանի գործունեությունը մշտապես պայքար է եղել ազգային հենասյուների դեմ։ Հիմնական ուժեղ և կանգունը մնացել էր եկեղեցին, որի դեմ տանում է մոլեռանդ պայքար»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Գյումրիի կոմիտեի նախագահ Կարեն Գալստյանը։

Գալստյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի պայքարը ոչ թե Կաթողիկոսի, կամ Սրբազանների դեմ է, այլ քրիստոնեության։ «Արդարացում չկա ո'չ Նիկոլ Փաշինյանի, ո'չ հրահանգ կատարող դատավորին»,- շարունակում է ՀՅԴ Գյումրիի կոմիտեի նախագահը։

Կարեն Գալստյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրին։ Գալստյանը հիշեցնում է 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը։

Հիշեցնում է, որ Ադրբեջանը շատ կարևոր կետերի վրա կանգ է առել և չի կատարել իր պարտավորությունները։ Կարեն Գալստյանի խոսքով` ոչ մի երաշխիք չի կարող լինել այդ թղթի կտորից։ «Ամբողջ աշխարհը դիրքավորվում է, իսկ մեր իշխանությունը ջայլամի պես գլուխը թաքցնում է վտանգներից»։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ