Ներքին 1 տարի առաջ - 15:55 25-09-2025

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրեր կխրախուսվեն

Կառավարության որոշմամբ «Դարոյնք» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել հրուշակեղենի, թխվածքաբլիթների, վաֆլիների, աղի և քաղցր ձողիկների համար՝ իրականացնելով 1.1 մլրդ դրամի ներդրում ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 490 աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 565-ի 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 126 մլն դրամ։

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի «Ագրո պրոմ» ընկերությունը, որը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Արագածոտնի մարզում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր 99543 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Ըստ հիմնավորման՝ ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան և արտասահմանյան լոլիկի շուկայում։ Այն արտադրելու է տարբեր տեսակի, բարձր բերքատվություն ապահովող լոլիկներ, որի հիմնական մասը՝ 75 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան և արտասահմանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 25 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 4.8 մլրդ դրամի ներդրում ներմուծվող ապրանքների ձեռքբերման և 1.7 մլրդ դրամի ներդրում հողային, կոմունիկացիոն աշխատանքների իրականացման համար։ Մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 225 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 267 մլն դրամ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը