Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:30 24-09-2025

Քըրքորյանն արժանի է իր անունով փողոց ունենալ, բայց ոչ Լենինգրադյանի հաշվին

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունն առաջարկում է Լենինգրադյան փողոցը վերանվանել բարերար Քըրք Քըրքորյանի անունով։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նկատեց, որ այս նախաձեռնությունը իշխանությունների քաղաքականության շարունակությունն է։ Նրա խոսքով՝ Լենինգրադյան փողոցը ոչ միայն քաղաքի կոլորիտի և մշակութային կյանքի անբաժան մասնիկ է, այլև պատմություն ունեցող տարածք, որը չի կարելի վերագրավել այլ շահերի համար։

Աղեկյանը կարծում է, որ իշխանությունները «արևմտամետության» անվան տակ իրականացնում են թուրքամետ օրակարգ։ Իսկ ռուսական հետքերը Երևանի քաղաքային միջավայրից մաքրելու փորձերը դրա դրսևորումներից են։

Նա ընդգծեց, որ ինքը կողմ է Քըրք Քըրքորյանի անունով Երևանի կենտրոնական փողոց անվանակոչելուն, քանի որ բարերարը նման մեծ պատվի արժանի է։ Սակայն Աղեկյանի համոզմամբ՝ դա չպետք է արվի Լենինգրադյան փողոցի հաշվին։

«Պատմությունը չեն կարող ջնջել, որքան էլ փորձեն։ Սա ոչ թե քաղաքի խնդիրների լուծման քայլ է, այլ թուրքամետ տերերի ցանկությունների և պատվերների կատարում»,- հավելեց նա

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից