Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:36 23-09-2025

Ողջունելի է միջկրոնական երկխոսություն ծավալելու ուղղությամբ Ղազախստանի նախագահի նախաձեռնությունը

Ողջունելի է միջկրոնական երկխոսություն ծավալելու ուղղությամբ Ղազախստանի նախագահին նախաձեռնությունը, այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը․

«Ասթանայի (Ղազախիստան) մէջ տեղի ունեցած միջ-կրօնական միջազգային գագաթնաժողովի աշխատանքներուն առընթեր, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարք մը հարցազրոյցներ ունեցաւ՝ Ղազախիստանի պետական, ինչպէս նաեւ իտալական, փորթուկալեան, ռուսական եւ այլ լրատուամիջոցներու, հեռատեսիլի ու ձայնասփիւռի կայաններու հետ։ Յիշեալ հարցազրոյցներու ընթացքին Նորին Սրբութիւնը շեշտեց հետեւեալ կէտերը.-

ա) Մեծապէս ողջունելի է Ղազախիստանի նախագահին ու պետութեան միջ-կրօնական երկխօսութիւնը աւելի ծաւալելու ներկայ նախաձեռնութիւնը։ Անհրաժեշտ է, որ նման գագաթնաժողովի կողքին նաեւ մասնագիտական քննարկումներ տեղի ունենան յանձնախումբերու կողմէ։

բ) Ինչպէս բացման նիստի ընթացքին Վեհափառ Հայրապետը իր խօսքին մէջ շեշտեց՝ անհրաժեշտ է միջ-կրօնական երկխօսութենէն անդին գործակցութիւն կազմակերպել կրօններու միջեւ` յստակ օրակարգերու շուրջ։

գ) Միջ-կրօնական օրակարգերը պէտք է համապատասխանեն ներկայ աշխարհի խնդիրներուն. օրինակ` խաղաղ գոյակցութիւն, կենսոլորտային հարցեր, ցեղասպանութիւն, մարդկային իրաւանց առնչուած հարցեր, սրբավայրերու պաշտպանութիւն եւ այլն…։

դ) Կրօններ հեռու պէտք է ըլլան քաղաքական օրակարգերէ ու գաղափարախօսական ուղղութիւններէ եւ իրենց նպաստը պէտք է բերեն տագնապներու լուծման` մեկնելով իրենց բարոյական սկզբունքներէն ու արժէքներէն»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ