Ներքին 10 ամիս առաջ - 18:25 23-09-2025

Հայաստան-Գերմանիա. քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության նոր ուղիներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ռեկտորին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի գիտակրթական կառույցների և Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի միջև համագործակցությունը կարևոր ուղենիշ կարող է հանդիսանալ կրթության ոլորտում նոր հնարավորությունների ստեղծման և գիտական ներուժի փոխադարձ ամրապնդման համար։

«Այս համագործակցությունը ոչ միայն կնպաստի գիտական և ակադեմիական կապերի խորացմանը, այլև կարող է ունենալ երկարաժամկետ և հեռանկարային ազդեցություն՝ նպաստելով երկուստեք արդյունավետ նախագծերի իրագործմանը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ներկայացնելով գերմանական կողմի հետ համագործակցության մանրամասները:

Նա նշել է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման պատասխանատուն գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերությունն է, իսկ տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի պատասխանատուն՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարանը (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպությունը:

Կողմերը քննարկել են ակադեմիական քաղաքում ստեղծվող խոշորացված բուհերի համագործակցության հնարավորությունը Գերմանիայի առաջատար բուհերի հետ, ինչպես նաև համատեղ մասնակցության հեռանկարները ԵՄ աջակցության կամ DAAD ծրագրերին (Erasmus+, Horizon Europe)։

Քննարկումը ծավալվել է նաև «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցության և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման շուրջ՝ դիտարկելով բոլոր հնարավորությունները:

Կլաուդիա Բեքերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում հայկական կողմի հետ կրթական ու հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորություններով:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ

Ձեզ գուցե հետաքրքրի