Արտաքին 1 տարի առաջ - 18:19 23-09-2025

Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով 26 մարդ է զոհվել

Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 23-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 26 պաղեստինցի։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) խոսնակը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում տեղահանվածների համար անվտանգ տեղ չկա, և որ օդային հարվածները թիրախավորում են անկլավի բոլոր մասերը։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցները փակման եզրին են։ Նախարարությունն ընդգծել է հիվանդանոցներին վառելիք մատակարարելու անհրաժեշտությունն՝ աղետից խուսափելու համար։

Իսրայելի բանակը հաստատել է Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի հետ մարտերում իսրայելցի զինվորականի զոհվելու փաստը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը