1978 թվականի փետրվարի 1-ին Չարենցավանում հանդիսավորությամբ բացվեց մեծ պոետ Եղիշե Չարենցի հուշասրահը, որի մոտ տեղադրվեց Արա Շիրազի կերտած թուջե արձանը։
Անցան տարիներ, և մի խելոքի մտքով անցավ թարմացնել այն ու վրձինը ձեռքն առնելով՝ «պոլի» ներկով ներկեց ոչ միայն կիսանդրին, այլև տուֆե պատվանդանը։
Այս խայտառակությանն
անդրադարձել է նաև
Oragir.News-ը։
Վերջապես, տարիներ անց, հուշասրահի վերանորոգման հետ զուգահեռ, կատարվում են արձանն ու պատվանդանը ներկից մաքրելու աշխատանքներ։
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Չարենցավանում նշվելու է քաղաքի օրը։ Այդ օրն էլ այցելուները հնարավորություն կունենան կրկին տեսնել արձանն ու պատվանդանը՝ կարգի բերված վիճակում։
Մանրամասները՝ տեսանյութում․