Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:22 22-09-2025

Ոստիկանության պաշտոնյան 2 մլն դրամի բենզին է յուրացրել և վաճառել. գործը դատարանում է

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 դրամին համարժեք 5,082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:

«Նա կեղծ տվյալներ պարունակող ելքի ուղեգրեր է կազմել, թե իբր 2024 թ. հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենաները շուրջ 43.000 կիլոմետր ավելի են երթևեկել, որի արդյունքում պաշտոնյան յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.953.620 դրամին համարժեք 4,247 լիտր ավտոբենզինի կտրոն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, տվյալ պաշտոնյան 2022–2024 թթ. ընթացքում հափշտակել և ոստիկանության ծառայողի միջոցով Երևանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին է փոխանցել 240 լիտր ավտոբենզինի կտրոն, իսկ 2023–2024 թթ. ընթացքում մեկ այլ ծառայողի է վաճառել իրեն վստահված ևս 320 լիտր ավտոբենզինի կտրոն:

Կոմիտեից նշում են նաև, որ նույն պաշտոնատար անձը 2021–2022 թթ. ընթացքում այլ հաստատություն գործուղված ոստիկանության ծառայողին հանձնարարել է ստորագրել իր կողմից կազմված ելքի կեղծ ուղեգրեր, թե իբր այդ ոստիկանը տվյալ ժամանակահատվածում հաճախել է աշխատանքի և նրա անվամբ դուրս է գրվել ընդհանուր 275 լիտր ավտոբենզինի կտրոն:

Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև ոստիկանության ևս 3 ծառայողի ու ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին:

Պատճառված ավելի քան 2 մլն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ