Ներքին Միտք 10 ամիս առաջ - 14:29 21-09-2025

Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծումը միայն մեկ նպատակ ունի՝ կատարել Ադրբեջանի պահանջները. Լևոն Զուրաբյան

Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը դիմավորում ենք Արցախի և Հայաստանի գերեզմանափոր իշխանության օրոք, որի լեզուն անգամ չի պտտվում պատշաճորեն շնորհավորել մեր երկրի ծննդյան տոնը:

Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

««Չորրորդ Հանրապետություն» ֆեյք գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի Հանրապետության թուլացման և բովանդակազրկման գործով: Նրանք փորձում են քայքայել և վարկաբեկել Հայոց պետության ամրությունն ապահովող բոլոր ինստիտուտները, ավանդույթները և պատմական դարակազմիկ իրադարձությունները` 1991 թվականին նորանկախ Հայաստանի հիմնադրումը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայկական բանակը, Հայ Արաքելական Սուրբ Եկեղեցին, գաղափարախոսական դիկտատից և բոլշևիկան գրաքննությունից ազատ հասարակությունը, պետական խորհրդանիշները:

Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծման գործընթացն իրականացվում է միայն մեկ նպատակով` կատարել Ադրբեջանի պահանջները, որը նպատակ է դրել` Հայաստանը դարձնել իր վասալային, կամակատար պետությունը:

Հայաստանի պետությունը և նրա անկախությունը վտանգված են այսօր քան երբևէ 1991 թվականից ի վեր մեր նորանկախ պատմության մեջ:

Խաղաղությունը հնարավոր է հաստատել առանց «Չորրորդ Հանրապետության» ստեղծման փաթեթավորմամբ անկախության կորստի: Բայց դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, որն արդեն գտնվում է արտաքին կառավարման տակ և դարձել է Ադրբեջանի կամազուրկ գործակատարը: Նա դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին:

Անկախությունը վտանգված է, ժամանակն է ոչ միայն շնորհավորել Անկախության տոնը, այլև թիկունք կանգել նրան:

Կեցցե' Անկախությունը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը