Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հասրաթյան փողոց 4 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։
Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու դա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով իրավապահները ունեն հստակ տեղեկություններ դեպքի վերաբերյալ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում.