Մամուլ 11 ամիս առաջ - 08:00 20-09-2025

Տիգրան Ավինյանը ստել է ԱՆԻՖ-ի հարցում. բացահայտում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ ԱՆԻՖ ընկերության շուրջ ծավալվող զարգացումներին, որտեղ ինքը եղել է հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ավինյանն ակնարկեց, որ պետական կարեւոր նախաձեռնությունները դիտավորյալ ձախողման են տարել. մինչդեռ Էկոնոմիկայի նախկին նախարարը ճիշտ հակառակն է պնդում:
«Երբ ստեղծվեց այս ընկերությունը, երիտասարդ ուսանողներ ընտրվեցին ամերիկացի գործընկերների կողմից։ Նրանք պետք է կիբեռանվտանգության ոլորտում իրենց ծառայությունները մատուցեին պետական եւ մասնավոր կառույցներին», – ասաց Ավինյանը՝ խոսելով ԱՆԻՖ-ի եւ ամերիկյան «Օրբիս» ընկերության համատեղ նախաձեռնության մասին։ Ըստ քաղաքապետի՝ ծրագիրը գործարկվել էր հենց 2021 թվականին՝ պատերազմից հետո, երբ ակնհայտ էր, որ Հայաստանը չի համապատասխանում կիբեռանվտանգության ժամանակակից մարտահրավերներին։
Սակայն ծրագիրն ավարտվեց դեռ չսկսված՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջամտությունից հետո։ Ավինյանի պնդմամբ Քերոբյանը նախ «նախաձեռնություն է տանում Կառավարություն, որով ԱՆԻՖ-ի ամբողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն», իսկ դրանից անմիջապես հետո սկսվում են կադրային կտրուկ փոփոխություններ, որոնք փաստացի հանգեցնում են ծրագրի կազմալուծմանը։
«Մարդիկ պետք է պատասխան տան ամեն ինչ քանդելու համար։ Եվ արդեն էական չէ, թե նպատակաուղղված են քանդել, թե ոչ», – հայտարարեց Ավինյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը բացատրեց, որ միջազգային կառույցների պահանջով է համակարգման փոփոխություն եղել։
«Նախ՝ արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով է ԱՆԻՖ-ի համակարգումը անցել էկոնոմիկայի նախարարության տիրույթ։ Եվ նույն հիմնադրամի կողմից բացահայտվածի արդյունքում է ՀՀ Կառավարությունում իմացել, որ ԱՆԻՖ-ում կա կառավարման թափանցիկության, հաշվետվողականության եւ տարբեր պրոբլեմներ, ու այստեղից էլ սկսվել է ԱՆԻՖ-ի խնդիրը», – վստահ, բայց հակիրճ հայտարարեց Քերոբյանը:
Հաշվի առնելով Տիգրան Ավինյանի՝ մինչ այս հայտարարած ստերի չափաբաժինը, կարելի է ասել, որ այս դեպքում էլ նա առնվազն ազնիվ չի խոսում, եւ ինչպես խոստացված տրոլեյբուսների եւ վերելակների հարցն է ստով ծածկադմփոց անում՝ այդպես էլ ԱՆԻՖ-ի 25 մլրդ դրամի փոշիացման պատասխանատվությունից է փորձում խուսափել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը