Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:45 19-09-2025

Արամ Ա կաթողիկոսը պատրիարք Կիրիլի հետ խոսել է Բաքվում պատանդառված հայերի մասին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Աստանայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են հայկական և ռուսական եկեղեցիների միջև պատմական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։

Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարի շրջանակում:

Կրոնական հարցերից բացի, հոգևոր առաջնորդները հարցեր և մտահոգություններ են բարձրացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի, ադրբեջանական իշխանությունների կողմից եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև արցախցի քաղաքական և ազգային գործիչներին Բաքվում պատանդ պահելու վերաբերյալ։

Այս համատեքստում Արամ Առաջին կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը չափազանց երախտապարտ կլինի, եթե պատրիարք Կիրիլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջնորդեն ադրբեջանական իշխանություններին Արցախում կրոնական, պատմական և մշակութային վայրերի պահպանման և հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար։

Նշվում է, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հիսուն տարվա սերտ բարեկամություն ունեն։ Երիտասարդ տարիներ նրանք միշտ միասին մասնակցել են միջեկեղեցական հանդիպումներին և սերտորեն համագործակցել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան