Ներքին 1 տարի առաջ - 20:23 19-09-2025

Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։

Փաշինյանը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և բարձր գնահատել Հայաստան–Եվրոպական միություն ակտիվ ու շարունակական երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումն ամրագրված է նաև ՀՀ–ԵՄ գործընկերության նոր օրակարգում։

Հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։

Նա նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, որը կնպաստի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի