Ներքին 1 տարի առաջ - 20:15 18-09-2025

Ալեն Սիմոնյանն իր պատվիրակությամբ գործուղվում է Մադրիդ, Անդորրա Լա Վելլա և Բարսելոնա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2025 թվականի սեպտեմբերի 22-25-ը Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն), սեպտեմբերի 25-27-ը Անդորրա Լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն), իսկ սեպտեմբերի 27-28-ը Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԱզգային ժողովի նախագահ
Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԱզգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Տաթեւիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԱզգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար
Էմմա ՊԱԼՅԱՆԱզգային ժողովի պատգամավոր
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱզգային ժողովի նախագահի խորհրդական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱզգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Արման ՄԿՐՏՉՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 17-18-ը եւ 25-27-ը՝ Անդորրա Լա Վելլա, 18-25-ը՝ Մադրիդ, 27-28-ը Բարսելոնա)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆԱզգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝

գործուղման հետ կապված ճանապարհածախսի՝ (Ս. Խանդանյանի՝ Երեւան-Մադրիդ-Բարսելոնա-Ստրասբուրգ), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերի հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (2 գիշերվա՝ Ա. Սիմոնյանի՝ Անդորրա Լա Վելլա) վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել