Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 17:06 17-09-2025

Օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 334 հազար 396-ի

2025 թվականի օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է՝ հասնելով 334,396-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 300,919-ի համեմատ, այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«2025 թ․ հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)»,- նշել են նախարարությունից։