Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:47 16-09-2025

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա պահվում է փաստացի բանտային ռեժիմով՝ զրկված լինելով արևի լույսից

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության սպառնալիքի վերաբերյալ

Ավելի քան վեց ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանը, իր նկատմամբ հարուցված միգրացիոն վարույթի շրջանակում, պահվում է վարչական կալանքի տակ՝ ԱՄՆ միգրացիոն կալանքի հաստատությունում։

Վարչական կալանքը իր բնույթով նախատեսված է կարճաժամկետ ժամանակահատվածի համար՝ օրերի կամ շաբաթների կտրվածքով։ Վարդան Ղուկասյանը, սակայն, պահվում է փաստացի բանտային ռեժիմով՝ զրկված լինելով արևի լույսից և օրական մեկ ժամից ավելի զբոսանքի հնարավորությունից։ Վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ արյան ճնշումը տևական ժամանակ գերազանցում է 200-ը։ Այս պայմաններում վարչական կալանքը վերածվել է հաշվեհարդարի և հավասարազոր է խոշտանգման։

ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային վճիռներով՝ Zadvydas v. Davis (2001) և Clark v. Martinez (2005), հստակ ամրագրված է, որ վարչական կալանքը չպետք է լինի անորոշ կամ անհամաչափ։ Վեց ամսից ավելի կալանքը համարվում է անօրինական և հակասահմանադրական։

Բացի այդ՝
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ICCPR) 9-րդ հոդվածը երաշխավորում է անձի ազատության իրավունքը և պահանջում, որ վարչական կալանքը լինի ողջամիտ և համաչափ։

Խոշտանգումների դեմ կոնվենցիայի (CAT) 16-րդ հոդվածը արգելում է ոչ միայն խոշտանգումները, այլև դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։

Վերը նշված հանգամանքները վկայում են, որ Վարդան Ղուկասյանի վեցամսյա վարչական կալանքը, նրա պահման պայմանները և առողջության կտրուկ վատթարացումը հակասում են ինչպես ԱՄՆ ներքին իրավունքի պահանջներին, այնպես էլ միջազգային պարտավորություններին։

Իրավական պատասխանատվություն

Վարդան Ղուկասյանի կալանքի պայմանների և դրա տևողության համար իրավական պատասխանատվություն են կրում՝
Department of Homeland Security (DHS) – միգրացիոն կալանքների քաղաքականության գլխավոր պատասխանատու մարմին,
Immigration and Customs Enforcement (ICE) – անմիջական վերահսկող և վարչական կալանքի իրականացնող մարմին,
Department of Justice (DOJ), Executive Office for Immigration Review (EOIR) – միգրացիոն դատարանների գործունեության վերահսկող մարմին,
Department of State (DOS) – միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման պատասխանատու մարմին։

Եզրակացություն

Վարդան Ղուկասյանի վարչական կալանքը, որն արդեն գերազանցել է վեց ամիսը, ինչպես նաև վերջինիս նկատմամբ դրսևորվող անմարդկային վերաբերմունքը, հակասում են ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին և միջազգային իրավական նորմերին։

Սույնով դիմում եմ վերոհիշյալ կառույցներին՝
անմիջապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար առկա ակնհայտ ու իրական վտանգի վերացման ուղղությամբ։

Վերջինիս իրավունքների պաշտպանությունն ունի ոչ միայն իրավական, այլև լայն հասարակական նշանակություն, հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանը մեծ թվով համակիրներ և հետևորդներ ունի Միացյալ Նահանգներում և դրանից դուրս:

Հարգանքով՝
Վարդան Ղուկասյանի փաստաբան
Լևոն Բաղդասարյան


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել