Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:02 16-09-2025

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաքվի դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատական ֆարսը:

Նա Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Այս միջնորդությունը թողնվել է առանց քննության։

Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ չի հասկանում, թե ինչու է քրեական գործը քննվում ռազմական դատարանում, երբ ինքը զինծառայող չէ:

Այս միջնորդությունը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «մեղադրյալին մեղսագրվող որոշ արարքներ վերաբերում են ռազմական հանցագործություններին»։

Վարդանյանը նաև հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Եվս մեկ միջնորդությամբ նա խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։ Այս միջնորդությունը նույնպես թողնվել է առանց քննության, բայց նշվել է, որ պաշտպանական կողմը կարող է կրկին դիմել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները