Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:52 15-09-2025

Ինչո՞ւ չորս տարի անց ինքնիշխանության ու դեմոկրատիայի ամրոցում չի բացահայտվում, թե ով էր 2021-ի պայթյունի պատվիրատուն ու կատարողը. Նահապետյան

Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

2018-ից ի վեր բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության նախապատրաստության հոդվածով, որոնք շատ տարբեր որակի ու հիմնավորվածության գործեր են։ Բայց կա մի քրեական գործ, որը թեև ծայրից-ծայր համապատասխանում է ահաբեկչության հոդվածին, բայց որակվել ու կոծկվել է իբրև դիտավորությամբ գույք ոչնչացնելու գործ։

Հատկանշականն այն է, որ արդեն 4 տարի է այդ գործով չկա ոչ մի զարգացում, իշխանությունը հարկ չի համարում բացահայտել այդ գործը, տուժողները չեն պահանջում այդ գործի ուղղությամբ որևէ քայլ, ընդդիմությունը չի տեսնում այդ գործի հանրային կարևորությունը... ասես բոլորը հասկանում են թե ինչ է կատարվել և ոչ ոք չի ուզում տալ ավելորդ հարցեր։

Մինչդեռ այդ քրեական գործը գուցե մի օր պարզվի, որ Հայաստանի վերջին յոթ տարվա ամենակարևոր քրեական գործն է։ 2021 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած պայթյունի գործը պատշաճ քննելու դեպքում գուցե նաև պարզվի թե ինչպե՞ս, արտաքին ուժերի հետ ի՞նչ «ինքնիշխան» պայմանավորվածությունների արդյունքում, ի՞նչ մեթոդներով ու ինչ չափով է միջամտություն եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին, գուցե պարզվի թե ինչպե՞ս է դաշտը աննկատ ձևավորվել այնպես, որ հանկարծ ոչ ոք դուրս չգա իր բաժին առաքելությունից, բոլորը պահեն իրենց այնպես ինչպես պետք է ու մեծ աշխարհքաղաքական խաղին ոչ ոք չխանգարի։

Բայց այդ ամենը միայն հետագայի հարց է, իսկ այժմ մի հարց կա. ինչո՞ւ չորս տարի անց ինքնիշխանության ու դեմոկրատիայի ամրոցում չի բացահայտվում թե ով էր պայթյունի պատվիրատուն ու կատարողը։ Եվ այդ պայմաններում ի՞նչ սպասել 2026-ի ընտրության հաջորդ առավոտյան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ