Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:56 15-09-2025

Փաշինյանի քաղաքականության հետևանքով ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանը և Ադրբեջանը ձեռք բերեցին քաղաքական պայմանավորվածություն, որ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

«Սա այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ ռազմավարությունը, որովհետև սա մեր առաջին փորձարկումն էր՝ լեգիտիմությունը դարձնել անվտանգության գործիք։ Եվ այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել…»:

Հիրավի «աշխատել է»:
Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ալիեւը հայտարարեց. «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։

Փաշինյանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականության հետեւանքով մենք ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով այժմ կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում։ Իսկ դրանից եկող վտանգները ցանկացած՝ մտածելու ունակ մարդ կարող է հասկանալ առանց իմ մեկնաբանության անգամ…

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ