Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:55 15-09-2025

Կոռուպցիոն կասկածով գրեթե մի ողջ վարչություն եմ լուծարել. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանում 30 հազարից ավել աշխատակից կա, և հակակոռուպցիոն գործունեությունը մեծ թափ է առել։

«Մենք իրավապահ համակարգի հետ ունեցել ենք խորհրդակցություններ, Երևանի քաղաքապետարանում, նաև մեր տեղեկացվածությամբ, եղել են որոշակի գործողություններ, բայց եղել են նաև գործողություններ, որոնց հետ համաձայն չենք եղել։ Ունենք դեպքեր, երբ անձը բերման է ենթարկվել ու կալանավորվել, որովհետև մեկ այլ վարչության պետի խնդրել է, որ ինչ-որ բան տեղի ունենա, իսկ վարչության պետը կալանավորվել է, որ թույլ չի տվել՝ դա տեղի ունենա։ Բայց այս շրջանում նման խնդիրներ կարող են տեղի ունենալ, և ես չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Ասացվածք կա՝ անտառը կտրում են, տաշեղները թռչում են»,- ասել է նա։

Քաղաքապետը նշել է, որ կոռուպցիոն թեմայի կասկածով ինքը գրեթե մի ամբողջ վարչություն է լուծարել. «Մի ամբողջ վարչության գրեթե բոլոր աշխատակիցները դիմում են գրել։ Որ փնտրեք, կգտնեք այդ թեման»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում