Փաստարկների բացակայության պատճառով, մի տեղ բանտարկում են, մի տեղ` գնդակահարում․ Վարազդատ Հարությունյան
Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փաստարկների բացակայության պատճառով մի տեղ բանտարկում են, մի տեղ` գնդակահարում:
Իմ հասակակից Չարլի Քըրքին սպանեցին հանրային բանավեճում նրա փաստարկներին հակափաստակներ չունենալու պատճառով:
Թող պաթեթիկ չհնչի, բայց մեր սերնդի ուսերին է դրված ցավոտ հարցերը լուծելու և մեր հաջորդներին ավելի լավ աշխարհ թողնելու ծանր պարտականությունը: Ուստի հանրային բանավեճը պետք է շարունակվի:
Այսօր Չարլիի հիշատակը հարգեցինք ԱՄՆ դեսպանատան առջև ծաղիկներ խոնարհելով: