Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է նախատեսվող «Թրամփի ուղու» վրա: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք «Թրամփի ուղի»-ով գործելո՞ւ է մաքսային համակարգ։
«Այո, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ։ Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,–ասաց Հակոբյանը։
««Թրամփի ուղու» հետ կապված ես ինքս վերջին հարցազրույցներից մեկում պարզաբանում տվել եմ և նշվածը ենթադրում է մաքսային ծառայության առկայություն: Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, այո՛, մաքսային ծառայությունը այդտեղ գործելու է»,- ասաց Հակոբյանը: